Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

607-Ա  20.02.2018թ.
                      
ԴԱՎԹԱՇԵՆԻ 1-ԻՆ ԹԱՂԱՄԱՍԻ Հ.33 ՇԵՆՔԻ Հ.6 ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ
 


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արայիկ Բալեյանի լիազորված անձ Դերենիկ Բալեյանի դիմումը` Երևանի քաղաքապետի 2004 թվականի հոկտեմբերի 21-ի հ.1993-Ա որոշման հիման վրա, Դավթաշենի 1-ին թաղամասի հ.33 շենքի, սեփականության իրավունքով իրեն պատկանող հ.6 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 26.12.2012թ. հ.26122012-01-2198 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:   
Համաձայն ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 29.01.2018թ. տրված տեղեկանքի՝ անշարժ գույքի կադաստրային արժեքը կազմում է 949253 ՀՀ դրամ:                        
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի հ. 87-Ն որոշմամբ հաստատված հավելվածի դրույթներով.  
1.Լիազորել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Արայիկ Բալեյանի հետ կնքել համաձայնագիր` Դավթաշենի 1-ին թաղամասի հ.33 շենքի, սեփականության իրավունքով իրեն պատկանող հ.6 ավտոտնակի զբաղեցրած 44.9քմ մակերեսով հողամասի համար 21.03.2005թ. կնքված վարձակալության հ.743/6 ՊՓ պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին.    
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2021 թվականի հունվարի 1-ը.>>:     
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում  կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝  երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:     
                        


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                     Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ