Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

614-Ա  21.02.2018թ.
                       
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 41-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


    
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հաշվի առնելով Ավան վարչական շրջանների ղեկավարների գրությունները.
1.Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի մասին» N 93-Ն որոշման NN 2, 3, 6 և 7 հավելվածներում կատարել վերաբաշխում՝ համաձայն սույն որոշման համապատասխանաբար NN 1-4 հավելվածների։
2.Երևանի քաղաքապետի 2018 թվականի հունվարի 11-ի «Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 41-Ա որոշման  NN  3, 4, 7 և 8 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն սույն որոշման համապատասխանաբար  NN 1-4 հավելվածների:
3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա։
4.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանի վրա։


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                     Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ