Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

         617-Ա  21.02.2018թ. 

             
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՒ 2012ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 06-Ի Հ.4360-Ա  
ՈՐՈՇՄԱՆ  ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 24.11.2017թ. հ.18-06/1266գրությամբ տրված եզրակացությունը.  
1.Երևանի քաղաքապետի 2012թ. հունիսի 06-ի «Երևանի քաղաքապետի 2007թվականի մայիսի 31-ի հ.1375-Ա, հոկտեմբերի 24-ի հ.4392-Ա, նոյեմբերի 29-ի հ.հ.5186-Ա, 2011թվականի օգոստոսի 12-ի հ.3718-Ա որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հ.4360-Ա որոշման 3-րդ կետում՝ «1884.93քմ» բառերը փոխարինել «1424.0քմ» բառերով:
2.Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները՝ քննարկվող հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:
3.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված նոր նմուշի հատակագծով:
4.Ուժը կորցրած համարել Երևանի քաղաքապետի 2017թվականի սեպտեմբերի 20-ի հ.3266-Ա որոշումը, չեղյալ համարելով նախկինում թողարկված հ.1195-2012, հ.1456-2017 գլխավոր հատակագծերը։
5.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարության պետին 5-օրյա ժամկետում սույն որոշման մասին տեղեկացնել համապատասխան բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին՝ բնակչությանն իրազեկելու համար։
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների և քարտուղարության պետերի վրա։
7.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական՝  Հ. Մուրադյանի վրա։

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                     Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ