Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

                                                      619-Ա  21.02.2018թ.                                                        

ԳԵՎՈՐԳ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ,ՔԱՆԴՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ԵՎ  ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գևորգ Նալբանդյանի դիմումը՝ Կ.Ուլնեցու փողոցի h.34/9 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասին կից (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 05.09.2017թ. հ.05092017-01-0148 վկայական), ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս տրամադրելու, քննարկվող տարածքում իրեն պատկանող երկու ավտոտնակներն ապամոնտաժելու և դրանց զբաղեցրած հողամասերի վարձակալության պայմանագրերը լուծելու մասին:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ ընդլայնման նպատակով, լրացուցիչ տրամադրման համար քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 463.89քմ (ծածկագրեր՝ 01-012-327-122, 01-012-327-162, 01-012-327-178), որը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքի կամ ռելիեֆի առանձնահատկություններից ելնելով՝ ընդլայնվող հողամաս տրանսպորտային միջոցներով մուտք գործելու որևիցէ այլընտրանքային հնարավորություն առկա չէ, բացի օտարվող հողամասից կամ ընդլայնվող հողամաս հնարավոր է մուտք գործել բացառապես օտարվող հողամասից։
Քննարկվող հողամասի ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիս, որ այն դառնա առանձին հրապարակային սակարկությունների առարկա, ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 4-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ և 469-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով, Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 08.02.2018թ. հ.18-06/1-Ն-116 եզրակացությունը.
1.Կ.ՈՒլնեցու փողոցի հ.34/9 հասցեում, Գևորգ Նալբանդյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից` 463.89քմ մակերեսով հողամասը, սպասարկման տարածքի ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) իրեն` տարածագնահատման 4-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 7643052 (յոթ միլիոն վեց հարյուր քառասուներեք հազար հիսուներկու) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
2.Կ.ՈՒլնեցու փողոցի հ.30 շենքի հ.հ.3 և 6 հասցեներում գտնվող ավտոտնակները ենթակա են ապամոնտաժման, համաձայն կից ներկայացված քանդման թույլտվության:
3.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Գևորգ Նալբանդյանի հետ կնքել համաձայնագիր՝ Կ.Ուլնեցու փողոցի հ.30 շենքի հ.հ.3 և 6 հասցեներում գտնվող 15.7քմ և 14.6քմ մակերեսներով հողամասերի համար 2005 թվականի օգոստոսի 2-ին կնքված հողամասի հ.3124 և 2005 թվականի օգոստոսի 1-ին կնքված հ.250 վարձակալության պայմանագրերը լուծելու մասին` կատարելով համապատասխան փոփոխություն հողօգտագործողների հաշվառման բազայում:
4.ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Կ.ՈՒլնեցու փողոցի հ.34/9 հասցեում գտնվող հողամասի և սպասարկման տարածքի ընդլայման նպատակով տրամադրվող ամբողջական 1463.89քմ /1000.0քմ+463.89քմ/ մակերեսով հողամասերի նպատակային նշանակությունները /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունները բնակելի  կառուցապատման։
5.Հողամասի սահմանները որոշվում են 463.89քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով։
6.Չեղյալ համարել նախկինում թողարկված հ.հ.5304-2005, 1991-2005 գլխավոր հատակագծերը։
7.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
8.Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
9.Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը, հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիրը ենթակա են պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
10.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
11.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա:
12.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։  

 

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                     Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ