Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  
 
627-Ա  22.02.2018թ.

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՈՒՆՏՐԱՃՅԱՆԻ ԵՎ ԳՐԻԳՈՐ ԶԵՏՉՅԱՆԻ  ՀԵՏ  ԿՆՔՎԱԾ  ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ  ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈԻՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆՆԵՐ ՈԻ ԼՐԱՑՈԻՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հովհաննես Գունտրաճյանի և Լուսիկ Զետչյանի դիմումը`Ա.Խաչատրյան փողոցի հ.1 շենքի բակում գտնվող, ամուսնուց` Գրիգոր Զետչյանից /2015 թվականի հունվարի 21-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.149, սեփականության իրավունքի հ.148 վկայագրերով/ Լ.Զետչյանին փոխանցված և Հովհաննես Գունտրաճյանին պատկանող /անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 09.08.2005թ. հ.1984508 վկայական/ արհեստանոցի զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը  երկարացնելու և անվանափոխություն կատարելու մասին։
Ա.Խաչատրյան  փողոցի հ.1 շենքի բակում գտնվող արհեստանոցի կադաստրային  արժեքը կազմում է 1694824 ՀՀ դրամ։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի հ.87–Ն որոշմամբ հաստատված հավելվածով, հաշվի առնելով <<Հողի և ունեցվածքի  գործառնություններ>> ՓԲԸ-ի 14.02.2018թ. հ.20/2 Ե-100 գրությունը.
1.Լիազորել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Հովհաննես Գունտրաճյանի և Լուսիկ Զետչյանի հետ կնքել համաձայնագիր՝ Ա.Խաչատրյան փողոցի հ.1 շենքի բակում գտնվող, սեփականության իրավունքով իրենց պատկանող արհեստանոցի զբաղեցրած 82,4քմ մակերեսով հողամասի համար 13.07.2005թ. կնքված վարձակալության հ.25391 պայմանագրի գործո-ղության ժամկետը երկարացնելու, դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՝ ներառելով պայմանագրում հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1)պայմանագրում «Գրիգոր Զետչյանը» բառերը փոխարինել «Լուսիկ  Զետչյանը» բառերով.
2)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև  2021 թվականի հունվարի 1-ը.>>.
3)պայմանագրի 4.2 ենթակետից հանել <<(այդ թվում` ՀՀ օրենսդրությամբ  սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինություն)>>բառերը.
4)պայմանագրի 4.4 ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին>> բառերը.
5)պայմանագրի 6-րդ կետը  լրացնել նոր՝  6.7 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
<<6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից>>.
6)պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
<<Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի 5 /հինգ/ տոկոսը, որը կազմում է 67881 /վաթսունյոթ հազար ութ հարյուր ութսունմեկ/ ՀՀ դրամ։ Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը 1 քմ-ի համար կազմում է 16476 դրամ:>>:
2.Հովհաննես Գունտրաճյանին և Լուսիկ Զետչյանին պատկանող արհեստանոցին տրամադրել <<Ա.Խաչատրյան փողոց, հ.1/4>> հասցեն։
3.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին՝ սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական  ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանմանն ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի բաժնին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին։
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու  ամսվա  ընթացքում, կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա  ժամկետում։
6.Որոշման կատարման  կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի, <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի տնօրենի վրա։
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ