Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
24.11.2010
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
N 5443 - Ա, 25 նոյեմբերի 2010թ.
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի Հ.6217-Ա, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի Հ.3021-Ա, ՀՈՒԼԻՍԻ 9-Ի Հ.3062-Ա, ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի Հ.4023-Ա, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի Հ.4222-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի Հ.6217-Ա, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի Հ.3021-Ա, ՀՈՒԼԻՍԻ 9-Ի Հ.3062-Ա, ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի Հ.4023-Ա, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի Հ.4222-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 22.10.2010թ. հ.20-Ել-4785, 20.10.2010թ. հ.20-Ել-4735, 13.10.2010թ. հ.20-Ել-4640, 29.10.2010թ. հ.20-Ել-4895, հ.20-Ել-4896 եզրակացությունները, քաղաքացիների դիմումները.
1. Երևանի քաղաքապետի 2009 թվականի հունիսի 16-ի <<Մալաթիայի փողոցի հ.7/2 բնակելի տան նկատմամբ Մովսես Մինասի Ղազարյանի գույքային իրավունքները վերականգնելու, 55.28քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին>> հ.6217-Ա որոշման.
1) վերնագրում, նախաբանում և 2-րդ կետում <<55.28>> թիվը փոխարինել <<52.6>> թվով.
2) նախաբանում և 1-ին կետում <<355.28>> թիվը փոխարինել <<352.6>> թվով։
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գրիգոր Մելքումյանին՝ Երևանի քաղաքապետի անունից, Մովսես Մինասի Ղազարյանի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված 52.6քմ հողամասի առուվաճառքի պայմանագիր, դրա պատճենը տրամադրելով աշխատակազմի ֆինանսական վարչությանը։
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին, քաղաքացի` Մովսես Մինասի Ղազարյանին վերադարձնել 2.68քմ մակերեսով հողամասի օտարման համար վճարված 18650 դրամ գումարը։
4. Երևանի քաղաքապետի 2010 թվականի հուլիսի 8-ի <<Երևանի Այգեստանի 2-րդ փողոցի հ.27/2 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Անուշ Սերգոյի Վարդանյանի իրավունքները վերականգնելու մասին>> հ.3021-Ա որոշման նախաբանը <<պատկանող հողամասն է>> բառերից հետո լրացնել <<(որից՝ 32.24քմ մակերեսով հողամասն ընդհանուր համատեղ սեփականություն է Սիմոն Ղազարյանի հետ)>> բառերով։
5. Երևանի քաղաքապետի 2010 թվականի հուլիսի 9-ի <<Երևանի Որմնադիրների փողոցի 2-րդ շարքի հ.2 բնակելի տան և հողամասի նկատմամբ Սոնյա Գեորգիի Վարդանյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.3062-Ա որոշման 1-ին կետում <<80.69>> թիվը փոխարինել <<87.48>> թվով։
6. Երևանի քաղաքապետի 2010 թվականի օգոստոսի 30-ի <<Երևանի Մամիկոնյան փողոցի հ.18 բնակելի տան և հողամասի նկատմամբ Խաչատուր Հրանտի Վարդևանյանի իրավունքները վերականգնելու, 3.59քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին>> հ.4023-Ա որոշման.
1) վերնագրից հանել <<, 3.59քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու>> բառերը, նախաբանի առաջին պարբերության երկրորդ նախադասությունից հանել <<, որից 300քմ մակերեսով հողամասը Խաչատուր Հրանտի Վարդևանյանին կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով, իսկ 3.59քմ մակերեսով հողամասն՝ ուղղակի վաճառքի միջոցով>> բառերը, <<303.59>> թիվը փոխարինել <<300>> թվով.
2) 1-ին կետում <<303.59>> թվերը փոխարինել <<300>> թվով.
3) 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերը չեղյալ ճանաչել։
7. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ քաղաքացի Խաչատուր Հրանտի Վարդևանյանին վերադարձնել 3.59քմ մակերեսով հողամասի օտարման համար վճարված 16250 դրամ գումարը։
8. Երևանի քաղաքապետի 2010 թվականի սեպտեմբերի 8-ի <<Երևանի Նոր Արեշի 4-րդ փողոցի հ.84 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Օքսեն Ժիրայրի Սիրքեջյանի իրավունքները վերականգնելու մասին>> հ.4222-Ա որոշման նախաբանում <<585.9>> թիվը փոխարինել <<594.14>> թվով, <<153.9>> թիվը փոխարինել <<162.14>> թվով, 1-ին կետում՝ <<153.9>> թիվը փոխարինել <<162.14>> թվով։
9. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ