Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.02.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ  
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

N 418 - Ա, 18 փետրվարի 2011թ.


ԵՐԵՎԱՆԻ  ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՁԵՎԱՎՈՐՎՈՂ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի  Հանրապետության  օրենքի   52-րդ հոդվածի   1-ին մասի  11-րդ  կետով.
1. Հաստատել`
1) Երևանի վարչական շրջանների ղեկավարների գործունեության գնահատման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Երևանի վարչական շրջանների ղեկավարների գործունեության գնահատման չափորոշիչները և դրանց հիման վրա ձևավորվող  գնահատականների միավորները` համաձայն  N 2 հավելվածի  /N N N 1, 2 և 3 աղյուսակներ/:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը, իրենց վերապահված լիազորությունների մասով, դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի,  տեղակալների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
3. Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                 Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ