Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.02.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ  
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

N 607 - Ա, 01 մարտի 2011թ.


ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՇԱՀԱԽՆԴԻՐ  (ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ)  ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՅԼ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Բաժնետիրական ընկերությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  67-րդ հոդվածի, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ կետի և 14-րդ հոդվածների դրույթներով Երևանի ենթակայության կազմակերպություններին հատկացվող նվիրաբերության, նվիրատվության և անշահախնդիր (բարեգործական) նպատակներով այլ աջակցության ծրագրերի համակարգման, հաշվառման և վերահսկման գործընթացը կանոնակարգելու նպատակով.
1. Հաստատել.
1) Երևանի ենթակայության կազմակերպություններին հատկացվող նվիրաբերության, նվիրատվության և անշահախնդիր (բարեգործական)  նպատակներով այլ աջակցության ծրագրերի համակարգման, հաշվառման և վերահսկման գործընթացը կանոնակարգելու մասին կարգը՝ համաձայն N1 հավելվածի,
2) նվիրաբերության, նվիրատվության և անշահախնդիր (բարեգործական) նպատակներով այլ աջակցության ծրագրերը հաշվապահական հաշվառման մեջ արտացոլելու վերաբերյալ մեթոդական ցուցումները՝  համաձայն N 2 հավելվածի,
3) նվիրաբերության, նվիրատվության և անշահախնդիր (բարեգործական) նպատակներով այլ աջակցության ծրագրի շրջանակներում մատուցված աշխատանքների, ծառայությունների և (կամ) մատակարարված ապրանքների մասին հաշվետվության ձևը՝ համաձայն N 3 հավելվածի։
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալին, տեղակալներին, Երևանի վարչական շրջանների ղեկավարներին, Երևանի քաղաքապետի խորհրդականներին՝ 10-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի  ու ֆինանսական վարչություններ ներկայացնել տեղեկատվություն իրենց կողմից համակարգվող կազմակերպություններում ներկայումս գործող Ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև առաջարկություններ դրանց հետագա գործունեությունը շարունակելու նպատակահարմարության և սույն որոշմամբ հաստատված կարգին համապատասխանեցնելու վերաբերյալ։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի, տեղակալների, Երևանի վարչական շրջանների ղեկավարների, Երևանի քաղաքապետի խորհրդականի վրա:
4. Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:
                   

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                           Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ