Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
31.03.2011
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
N 1142 - Ա, 04 ապրիլի 2011թ.
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 1101-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով.
1. Երևանի քաղաքապետի 2011 թվականի մարտի 31-ի <<Երևան քաղաքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում վճարների մասին>> N 1101-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<1. Սահմանել, որ 2011 թվականի ապրիլի 1-ից.
1) Երևան քաղաքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխայի նախադպրոցական կրթությունն իրականացվում է անվճար, եթե`
ա. երեխայի ծնողները (ծնողը) կամ նրա օրինական ներկայացուցիչները (ներկայացուցիչը) մշտապես հաշվառված են Երևան քաղաքում,
բ. երեխայի ծնողները (ծնողը) կամ նրա օրինական ներկայացուցիչները (ներկայացուցիչը) ժամանակավորապես կամ փաստացի հաշվառված են Երևան քաղաքում և չունեն մշտական հաշվառում այլ համայնքում,
գ. երեխայի ծնողները (ծնողը) կամ նրա օրինական ներկայացուցիչները (ներկայացուցիչը) ազատամարտիկներ են,
դ. երեխայի ծնողները (ծնողը) կամ նրա օրինական ներկայացուցիչները (ներկայացուցիչը) Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն իրականացնում են Երևան քաղաքում:
2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի <<ա>>, <<բ>>, <<գ>> և <<դ>> պարբերություններում չներառված ծնողների (ծնողի) կամ օրինական ներկայացուցիչների (ներկայացուցչի) երեխայի համար Երևան քաղաքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխայի նախադպրոցական կրթության վճարի չափը կազմում է ամսական 8000 (ութ հազար) դրամ,
3) Երևան քաղաքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների ընդունելությունը կատարվում է յուրաքանչյուր ամսվա առաջին երեք աշխատանքային օրվա ընթացքում հաշվառման մատյանի մեջ համապատասխան գրառումներ կատարելու միջոցով` առաջնահերթությունը տալով Երևան քաղաքի մշտական հաշվառում ունեցող ծնողներին (ծնողին) կամ օրինական ներկայացուցիչներին (ներկայացուցչին)>>:
2) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի 2.10-րդ կետում <<18000>> թիվը փոխարինել <<8000>> թվով:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ