Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
22.03.2011
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
N 1891 - Ա, 17 մայիսի 2011թ.
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԾԽԱԽՈՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ԾԽԱԽՈՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ

Կարևորելով Երևան քաղաքի հանրային սննդի օբյեկտներում և հասարակական տրանսպորտում ծխախոտի ծխից մարդկանց կյանքի և առողջության համար վնասակար ազդեցությունը նվազեցնելու համար համապատասխան միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, հիմք ընդունելով <<Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 4-րդ մասի դրույթները, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետով, <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 65-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով.
1. Ընդունել ի գիտություն, որ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտում (քաղաքային տրանսպորտում և փոխադրամիջոցներում) արգելվում է ծխախոտի օգտագործումը:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության պետին` ուժեղացնել հսկողությունը հասարակական տրանսպորտում (քաղաքային տրանսպորտում և փոխադրամիջոցներում) ծխախոտի օգտագործման դեպքերի նկատմամբ և զանցառուներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
3. Հանձնարարել <<Երևանտրանս>> փակ բաժնետիրական ընկերության տնօրենին` հսկողություն իրականացնել հասարակական տրանսպորտում (քաղաքային տրանսպորտում և փոխադրամիջոցներում) ծխախոտի օգտագործման նկատմամբ և պայմանագրային պարտավորության խախտման դեպքում` խախտում թույլ տված անձանց ենթարկել պայմանագրով նախատեսված պատասխանատվության:
4. Առաջարկել Երևան քաղաքում հանրային սննդի ծառայություններ իրականացնողներին՝ հանրային սննդի օբյեկտներում ծխելու համար կազմակերպել առանձնացված տարածքներ, հատվածներ, գոտիներ,
5. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետին՝
1) ուսումնասիրել Երևան քաղաքում գործող հանրային սննդի օբյեկտներում հանրային սննդի ծառայություններ իրականացնողների կողմից ծխելու համար առանձնացվող տարածքների, հատվածների, գոտիների կազմակերպման գործընթացը և ներկայացնել տեղեկատվություն.
2) ներկայացնել առաջարկություն` Երևան քաղաքի առևտրի և սպասարկման ոլորտի կազմակերպություններին որակի աստիճաններ շնորհելիս, որպես որակավորման աստիճանի չափորոշիչ, հանրային սննդի օբյեկտներում հանրային սննդի ծառայություններ իրականացնողների կողմից ծխելու համար առանձնացված տարածքների, հատվածների, գոտիների առկայության մասով՝ Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի մարտի 15-ի N194-Ն որոշման մեջ լրացում(ներ) կատարելու մասին:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի, առևտրի և սպասարկումների վարչությունների պետերի ու <<Երևանտրանս>> փակ բաժնետիրական ընկերության տնօրենի վրա:
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տ. Մարգարյանի վրա:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ