Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ  
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

N 1892 - Ա, 17 մայիսի 2011թ.

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ  ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետով և Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի մայիսի 7-ի N 96-Ն որոշմամբ.
1. Լիազորել Երևան քաղաքի ուսումնական հաստատությունների ուսանողներին` Երևան քաղաքում ոչ սահմանված և (կամ) չնախատեսված տեղերում ու վայրերում աղբի թափման դեպքերի վերաբերյալ՝ Երևանի վարչական շրջանների ղեկավարներին կամ Երևանի քաղաքապետարան ներկայացնել տեղեկատվություն, արձանագրություն և ապացույցներ /գրավոր կամ  կապի միջոցներով/:
2. Առաջարկել Երևան քաղաքի ուսումնական հաստատությունների  ուսանողական խորհուրդներին` կազմակեպել քննարկումներ մայրաքաղաքը մաքուր պահելու համար անհրաժեշտ աշխատանքներին և միջոցառումներին ուսանողության առավել ներգրավվածությունն ապահովելու համար:
3. Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին`
1) նշանակել պատասխանատուներ` ուսանողների ներկայացրած տեղեկատվության ստացման դեպքում դրանց արագ արձագանքելու և օրենքով նախատեված անհրաժեշտ գործողություններ իրականացնելու համար.
2) կազմակերպել  թեժ գծեր.
3) ուսանողական խորհուրդների հետ համատեղ՝ կազմակերպել Երևան քաղաքը մաքուր պահելուն ուղղված միջոցառումներ.
4) առավել ակտիվ ուսանողներին ներկայացնել խրախուսման:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումը դնել Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների վրա:
5. Որոշման կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  քարտուղարին:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                     Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ