Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.03.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

742-Ա  13.03.2017թ.
   
ՄՈՒՇԱՎԱՆԻ Հ.14  ՀՈՂԱՄԱՍԻ  ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ  ՀԻՄՔԵՐԸ  ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ  ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մեսրոպ Նազարյանի լ/ա Գեղանի Ծատուրյանի  դիմումը՝ Մուշավանի հ.14  հողամասի սահմանները ճշտելու և հողօգտագործման իրավունքը  ձևակերպելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ժողովրդական դեպուտատների Շորբուլաղի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի 1990 թվականի հ.28/2 որոշումը:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Մուշավան թաղամասի հ.14  հողամասի փաստացի  մակերեսը  կազմում  է  795.70քմ։
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծով՝ 795.70քմ մակերեսով հողամասը բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/  բնակելի կառուցապատման գոտում է:
Քննարկվող հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1), 2), 3) ենթակետերով սահմանված պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և գտնվում է հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 8-րդ գոտում:           
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով,  135-րդ  հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի  52-րդ և 59-րդ հոդվածներով, 64-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետով, 16-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 13.10.2016թ.  հ.18-06/1-Ծ-141 եզրակացությունը.
1.Վերականգնել Մուշավանի հ.14  հողամասի հողհատկացման հիմքերը՝ 795.70քմ մակերեսի չափով։
2.Սահմանել, որ ՀՀ  հողային օրենսգրքի  64-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ 1-ին կետում նշված  հասցեում գտնվող 795.70քմ մակերեսով հողամասն օրենքի  ուժով, սեփականության  իրավունքով փոխանցվում  է  Մեսրոպ Նազարյանին։
3.Հայաստանի Հանրապետության կառավարության  2011 թվականի դեկտեմբերի   29-ի  հ.1920-Ն  որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ Մուշավանի հ.14 հողամասի 795.70քմ մակերեսով հողամասի գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունը փոխել և սահմանել  բնակելի կառուցապատման:
4.Հողամասի սահմանները որոշվում են  սահմանված կարգով  հաստատված հատակագծով։
5.Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
7.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի  կառավարման վարչությունների  պետերի վրա։
8.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ