Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
768-Ա 01.03.2018թ.
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի Հ.510-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, հաշվի առնելով «ՄԵԳԱՄԵՏՐ» ՍՊԸ-ի կողմից ինքնակամ կառույցի արտաքին չափերի մասին 26.02.2018թ. տրված հ.Ս/Գ-8 տեղեկանքը /24.08.2013թ. տրված հ.0287 որակավորման վկայական/.
1.Երևանի քաղաքապետի 2018թվականի փետրվարի 15-ի «Ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.510-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)Որոշման 1-ին կետում «(հասարակական)» բառերից հետո ավելացնել «և ինքնակամ բացված պատուհանները 3/երեք/ հատ» բառերով։
2)Որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «509600 (հինգ հարյուր ինը հազար վեց հարյուր)» թիվը ու բառերը փոխարինել «517400 (հինգ հարյուր տասնյոթ հազար չորս հարյուր)» թվով ու բառերով։
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանի վրա։
3.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ