Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.03.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

784-Ա 20.03.2019թ.


ԿՈՄԻՏԱՍԻ ՊՈՂՈՏԱ Հ.43/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՎԵՐԱՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Երևանի քաղաքապետի 2003 թվականի հուլիսի 01-ի Հ.1412-Ա որոշմամբ աճուրդով տրամադրված հողամասի վրա կառուցվել է Կոմիտասի պողոտա հ.43/1բազմաբնակարան բնակելի շենքը։ Երևանի քաղաքապետի 2003 թվականի հուլիսի 01-ի Հ.1412-Ա որոշման հիման վրա հաստատվել է հ.2444-2003 գլխավոր հատակագիծը, համաձայն որի՝ Կոմիտասի պողոտա հ.43/1 շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը կազմել է 170.0քմ, սակայն հողամասի սահմանների ճշգրտումից պարզվել է, որ այն կազմում է 242.73քմ մակերես:
Հիմք ընդունելով քաղաքացիական օրենսգրքի 224-րդ, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 32-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N1855-Ն որոշումը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 27.12.2018թ. հ.18-06/1-Կ-4134 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Կոմիտասի պողոտա հ.43/1 հասցեում գտնվող շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը կազմում է 242.73քմ:
2. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Կոմիտասի պողոտա հ.43/1 հասցեում գտնվող 242.73քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:
3. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված նոր նմուշի հատակագծով։
4. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին 5-օրյա ժամկետում սույն որոշման մեկ օրինակը առաքել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևան տարածքային ստորաբաժանում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշի¬նության վարչության պետի վրա։
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                          Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ