Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.03.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

793-Ա 20.03.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՆԱՔԵՌԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.67/2 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԼԱԵՐՏ ԷԼԻՊՍԻ ԶԱՏԻԿՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Լաերտ Էլիպսի Զատիկյանի (ծնված 09.07.1979թ.) դիմումը։ Երևանի Քանաքեռի 2-րդ փողոցի հ.67/2 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 498.91քմ, որից 306.0քմ մակերեսով հողամասը Լաերտ Էլիպսի Զատիկյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2006թ.հ.2-175 վճիռը, 10.12.2004թ.ժառանգության իրավունքի վկայագիրը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 03.12.2018թ. հ.1-0028, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 02.08.2018թ. հ.15051 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 15.01.2019թ. հ.20-Ել-21 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Քանաքեռի 2-րդ փողոցի հ.67/2 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Քանաքեռի 2-րդ փողոցի հ.67/2 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Լաերտ Էլիպսի Զատիկյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 306.0քմ մակերեսով հողամասին կից 192.91քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 192.91քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3. Քանաքեռի 2-րդ փողոցի հ.67 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Քանաքեռ 2-րդ փողոց հ.67/2 տուն>>։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                              Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ