Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.03.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

794-Ա 20.03.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ Հ.21/6 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԷԴԻԿ ՄԱՆՎԵԼԻ ՄԱԼԱՂՅԱՆԻ,ԳԱՅԱՆԵ ԷԴԻԿԻ ՄԱԼԱԽՅԱՆԻ,ՍԱՐԳԻՍ ԷԴԻԿԻ ՄԱԼԱՂՅԱՆԻ,ԱՆԴՐԱՆԻԿ ԷԴԻԿԻ ՄԱԼԱՂՅԱՆԻ,ՄԱՆՎԵԼ ԷԴԻԿԻ ՄԱԼԱՂՅԱՆԻ,ՍՈՖՅԱ ԻՎԱՆԻ ԲԱԼԱԲԵԿՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 288.55ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Էդիկ Մանվելի Մալաղյանի(ծնված 28.05.1959թ.),Գայանե Էդիկի Մալախյանի (ծնված 16.01.1986թ.) Սարգիս Էդիկի Մալաղյանի(ծնված 06.02.1992թ.),Անդրանիկ Էդիկի Մալաղյանի(ծնված 03.08.1982թ.),Մանվել Էդիկի Մալաղյանի(ծնված 16.05.1981թ), Սոֆյա Իվանի Բալաբեկյանի (ծնված 25.02.1957թ.) դիմումը։ Երևանի Նուբարաշենի 1-ին փողոցի հ.21/6 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 664.15քմ, որից 75.6քմ մակերեսով հողամասն Էդիկ Մանվելի Մալաղյանին,Գայանե Էդիկի Մալախյանին,Սարգիս Էդիկի Մալաղյանին,Անդրանիկ Էդիկի Մալաղյանին,Մանվել Էդիկի Մալաղյանին,Սոֆյա Իվանի Բալաբեկյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է ։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, Երևանի քաղաքապետի 03.09.1997թ. հ.1024 որոշումը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 27.07.2018թ. հ.1-0040, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 13.07.2018թ. հ.13883 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 19.11.2018թ. հ.20-Ել-1267 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Նուբարաշենի 1-ին փողոցի հ.21/6 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.

1.Վերականգնել Երևանի Նուբարաշենի 1-ին փողոցի հ.21/6 հասցեում Էդիկ Մանվելի Մալաղյանի,Գայանե Էդիկի Մալախյանի,Սարգիս Էդիկի Մալաղյանի,Անդրանիկ Էդիկի Մալաղյանի,Մանվել Էդիկի Մալաղյանի,Սոֆյա Իվանի Բալաբեկյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 75.6քմ մակերեսով հողամասին կից 300քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 300քմ մակերեսով հողամասի և 588.55քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։ 

2.Սույն որոշման 1-ին կետում նշված 300քմ մակերեսով հողամասից ավել օգտագործվող 288.55քմ մակերեսով հողամասը տարածագնահատման 9-րդ գոտու կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Էդիկ Մանվելի Մալաղյանին,Գայանե Էդիկի Մալախյանին,Սարգիս Էդիկի Մալաղյանին,Անդրանիկ Էդիկի Մալաղյանին,Մանվել Էդիկի Մալաղյանին,Սոֆյա Իվանի Բալաբեկյանին:
3.Նուբարաշենի 1-ին փողոցի հ.21 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝<< Նուբարաշեն 1-ին փողոց հ.21/6տուն>>։
4.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Մ.Աղաբեկյանին՝ Երևանի քաղաքապետի անունից Էդիկ Մանվելի Մալաղյանի,Գայանե Էդիկի Մալախյանի,Սարգիս Էդիկի Մալաղյանի,Անդրանիկ Էդիկի Մալաղյանի,Մանվել Էդիկի Մալաղյանի,Սոֆյա Իվանի Բալաբեկյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։։
5.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
6.Ընդունել ի գիտություն, որ
1) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ նոտարական վավերացման պահանջը չի տարածվում հողամասի առուվաճառքի պայմանագրի վրա, եթե դրա բոլոր պայմանները շարադրված են ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, չի պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով,
2)հողամասի առուվաճառքի պայմանագիրն ենթակա է նոտարական վավերացման, եթե դրա պայմանները շարադրված չեն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ դրանից ծագող իրավունքները <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան նշված պայմանագրի նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում։
7.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
8.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
9. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                           Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ