Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.03.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

796-Ա 20.03.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՍԻՍՎԱՆԻ ՓՈՂՈՑԻ Հ.4 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԱՐԵԳԻՆ ԱԼԲԵՐՏԻ ԶԱԼՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գարեգին Ալբերտի Զալյանի (ծնված 18.01.1967թ.)դիմումը։ Երևանի Սիսվանի փողոցի հ.4 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 248.28քմ, որից 186.9քմ մակերեսով հողամասը Գարեգին Ալբերտի Զալյանին (որից 75.0քմ մակերեսով հողամասն ընդհանուր համատեղ սեփականություն է Վարսենիկ Գասպարյանի, Մայիս Հայրապետյանի և Հարություն Միքաելյանի հետ, իսկ 111.9 քմ-ն ընդհանուր՝ Հարություն Միքաելյանի հետ) սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (վկայական տրված՝ 23.08.2018թ. հ.23082018-01-0169)։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 06.08.2018թ հ.1-0339, 17.08.2018թ.անշարժ գույքի նկատմամբ նվիրատվության պայմանագիր,«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 02.03.2018թ. հ.3377 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 31.08.2018թ. հ.20-Ել-908 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Սիսվանի փողոցի հ.4 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1. Վերականգնել Երևանի Սիսվանի փողոցի հ.4 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Գարեգին Ալբերտի Զալյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 186.9քմ մակերեսով հողամասին կից 61.38քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 61.38քմ մակերեսով հողամասի նկատմամբ։
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ