Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.03.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

801-Ա 21.03.2019թ.


ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019Թ. ՄԱՐՏԻ 15-Ի Հ. 713-Ա ԵՎ ՄԱՐՏԻ 19-Ի Հ. 773-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով քաղաքացի Հովակիմ Ոսկանյանի 19.03.2019թ. Ո-68 և Արա Հովհաննիսյանի 20.03.2019թ. Հ-2397 դիմումները.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի միավորներին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Երևանի քաղաքապետի 2019թ. մարտի 15-ի «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին» հ. 713-Ա որոշման հավելվածի 13-րդ կետի 5-րդ սյունակում «h. 35» բառերը փոխարինել «հ.35/1» բառերով։ Երևանի քաղաքապետի 2019թ. մարտի 19-ի «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին» հ. 773-Ա որոշման հավելվածի 6-րդ կետի 5-րդ սյունակում «Կարեն Արշակյանին» բառերը փոխարինել «Արա Հովհաննիսյանին» բառերով, իսկ «հ. 300/5» բառերը՝ «հ.300/8» բառերով:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանմանը, վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի բաժինների պետերին և դիմողներին:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                   Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ