Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

05.03.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


808-Ա 05.03.2020թ.


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՈՒ ԴՐԱ ՇՐՋԱԿԱՅՔԻ,
ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԵՎ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՊՈՂՈՏԱՆԵՐՈՎ, ԹՈՒՄԱՆՅԱՆ
ՈՒ ՏԵՐՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ՊԱՐՓԱԿՎԱԾ ԳՈՏՈՒ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԱՆԴՇԱՖՏԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԴԻԶԱՅՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասով և 50-րդ հոդվածով, քաղաքացիական օրենսգրքի 1043-1047 հոդվածներով, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 3-րդ գլխով, Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից՝ Ազատության հրապարակի ու դրա շրջակայքի, Մեսրոպ Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների, Թումանյան և Տերյան փողոցներով պարփակված գոտու (ներառյալ «Կարապի լիճ») վերականգնման ու բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով.
1. Հայտարարել Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից՝ Ազատության հրապարակի ու դրա շրջակայքի, Մեսրոպ Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների, Թումանյան և Տերյան փողոցներով պարփակված գոտու վերականգնման ու բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով՝ լանդշաֆտային ճարտարապետություն-դիզայն հայեցակարգի բաց հրապարակային մրցույթ:
2. Ստեղծել սույն որոշման 1-ին կետում նշված հայեցակարգի բաց հրապարակային մրցույթի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հ.1 հավելվածի:
3. Հաստատել մրցույթի կազմակերպման կանոնակարգը՝ համաձայն հ.2 հավելվածի:
4. Ընդունել ի գիտություն, որ լանդշաֆտային ճարտարապետություն-դիզայն հայեցակարգի մրցույթի կազմակերպմամբ ակնկալվում է ներկայացվելիք առաջարկների քննարկման, հնարավոր և իրատեսական տարբերակների ընտրության արդյունքով քաղաքային նշանակության հանգստի գոտու տվյալ հատվածի գեղագիտական գրավիչ միջավայրի ստեղծման համար ձևավորել առաջադրանք:

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գ.Հարությունյանի վրա։
6. Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը։




ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                              Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ