Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.03.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


814-Ա 06.03.2020թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11 -Ի Հ.4675-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով քաղաքացու դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի «Երևանի Սիլիկյան թաղամասի, 12-րդ փողոցի հ.26/2 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Անդրանիկ Սարգսի Փիլիպոսյանի, Վարուժան Վանուշի Բաղոյանի իրավունքները վերականգնելու, 35.89քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.4675-Ա որոշման 1.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սիլիկյան թաղամասի, 12-րդ փողոցի հ.26/2 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ «Անդրանիկ Սարգսի Փիլիպոսյանին պատկանող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Սիլիկյան թաղամասի, 12-րդ փողոցի հ.26/2 տուն, Վարուժան Վանուշի Բաղոյանին պատկանող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Սիլիկյան թաղամասի, 12-րդ փողոցի հ.26 տուն»։
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ