Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.03.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


815-Ա 06.03.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ՉԱՐԵՆՑԻ ՓՈՂՈՑԻ Հ.97/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԱՀԻՏ ՌԱՖԻԿԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Անահիտ Ռաֆիկի Ավետիսյանի (ծնված 26.07.1965թ.) դիմումը։ Երևանի Չարենցի փողոցի հ.97/1 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 142.05քմ, որից 80.9քմ մակերեսով հողամասն Անահիտ Ռաֆիկի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(վկայական տրված՝ 12.04.2019թ. հ. 12042019-01-0214):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 10.10.2019թ. հ.01-0682, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 13.01.2020թ. հ.22010 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 09.12.2019թ. հ.20-Ել-2173 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Չարենցի փողոցի հ.97/1 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Չարենցի փողոցի հ.97/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Անահիտ Ռաֆիկի Ավետիսյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 80.9քմ մակերեսով հողամասին կից 61.15քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 61.15քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։




ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                           Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ