Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.03.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


816-Ա 06.03.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՆԱՔԵՌԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.5 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՄԵՆ ՍԱՂԱԹԵԼԻ ՎԱՍԻԼՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արմեն Սաղաթելի Վասիլյանի (ծնված 18.07.1969թ.) դիմումը։ Երևանի Քանաքեռի 2-րդ փողոցի հ.5 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 397.04քմ, որից 280.0քմ մակերեսով հողամասն Արմեն Սաղաթելի Վասիլյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(ըստ կտակի ժառանգության իրավունքի 04.01.2000թ. վկայական):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, կադաստրի կոմիտեի 12.12.2019թ. հ.01-0902, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 22.01.2020թ. հ.22016 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 13.12.2019թ. հ.20-Ել-2224 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Քանաքեռի 2-րդ փողոցի հ.5 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Քանաքեռի 2-րդ փողոցի հ.5 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արմեն Սաղաթելի Վասիլյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 280.0քմ մակերեսով հողամասին կից 117.04քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 117.04քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ