Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.03.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


826-Ա 06.03.2020թ.

 

ԵՐԵՎԱՆ, ԴԱՎԻԹԱՇԵՆ ԴԱՎԻԹԱՇԵՆԻ 2-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ Հ.47 ՇԵՆՔԻ Հ.13 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՆԱԻԴԱ ԱՎԵՏԻՍԻ ՆԱՋԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 28-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 17.01.2020թ. տրված հ.18-06/ԲՕ-5 մասնագիտական եզրակացությունը, ընդհանուր համատեղ սեփականատերերի կողմից տրված գրավոր համաձայնությունները, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումները (10.01.2019թ. հ.Ն-29, 16.12.2019թ. հ.Ն-2480).
1. Երևան, Դավիթաշեն Դավիթաշենի 2-րդ թաղամասի հ.47 շենքի հ.13 հասցեում՝ քաղաքացի Անաիդա Ավետիսի Նաջարյանի կողմից ինքնակամ իրականացրած 0.6 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական տարածք) (սեփականության իրավունքի գրանցման 29.09.2008թ. տրված հ.2531842 վկայական) ճանաչել օրինական։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 3120 (երեք հազար մեկ հարյուր քսան) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը,
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
4. Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
5. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                              Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ