Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.03.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


830-Ա 06.03.2020թ.


ԵՐԵՎԱՆ, ԱՋԱՓՆՅԱԿ ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՓԱԿՈՒՂՈՒ Հ.43/1 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 28.10.2019թ. տրված հ.18-06/Օ-487 մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «Վահագն Սարգսյան» ԱՁ-ի կողմից 18.09.2019թ. տրված տեղեկանքը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումը (04.02.2020թ. հ.Ա-1057).
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի դեկտեմբերի 3-ի «Երևան, Աջափնյակ Բաշինջաղյան փողոցի փակուղու հ.43/1 հասցեում՝ սեփականության իրավունքով քաղաքացի Արտակ Վարդանի Աբրահամյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.4513-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ 3-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով սահմանված 60-օրյա ժամկետում օրինականացման վճարը չվճարելու հետևանքով Որոշումը` համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի, համարվում է ուժը կորցրած:
2. Երևան, Աջափնյակ Բաշինջաղյան փողոցի փակուղու հ.43/1 հասցեում՝ սեփականության իրավունքով (սեփականության իրավունքի գրանցման 30.07.2019թ. տրված հ.30072019-01-0235 վկայական) քաղաքացի Արտակ Վարդանի Աբրահամյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 406.5 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն /1-ին հարկ՝ 123.5 քառ.մետր, 2-րդ հարկ՝ 118.9 քառ.մետր, աստիճաններ՝ 6.2 քառ.մետր, ձեղնահարկ՝ 117.6 քառ.մետր/ օժանդակ շինություն /1-ին հարկ՝ 40.3 քառ.մետր/) ճանաչել օրինական։
3. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 1056900 (մեկ միլիոն հիսունվեց հազար ինը հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
5. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                              Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ