Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
921-Ա 22.03.2017թ.
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի կանոններով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի <<Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2017 թվականի ծրագրի վերաբերյալ>> հ.648-Ն որոշմամբ.
1.Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթի 1-ին փողոցի հ.95/6 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 07.12.2016թ. հ.07122016-01-0222 վկայական) 3663.35քմ մակերեսով տարածքից` 1024.16քմ մակերեսով հատվածը մինչև հինգ տարի ժամկետով անհատույց տրամադրել <<Նորագավիթ>> պոլիկլինիկա փակ բաժնետիրական ընկերությանը:
2.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, <<Նորագավիթ>> պոլիկլինիկա փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:
3.Ընդունել ի գիտություն, որ.
1)որոշման 2-րդ կետում նշված պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումում.
2)պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են <<Նորագավիթ>> պոլիկլինիկա փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին։
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա։
5.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ