Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

05.04.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

931-Ա 5.04.2021թ.


ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԱԼՅՈՇԱ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ալյոշա Սողոմոնյանի դիմումը՝ Դալմայի այգիներում գտնվող, վարձակալության իրավունքով իրեն տրամադրված 2248.16քմ մակերեսով հողամասի համար կնքված պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 16.12.2005թ. հ.2037070 վկայականը։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 21-ի հ.1530-Ն և 2015 թվականի հունիսի 25-ի հ.703-Ա որոշումներով, Երևան քաղաքի ավագանու 2020թ. դեկտեմբերի 23-ի հ.315-Ն որոշման հավելվածով.
1. Լիազորել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Ալյոշա Սողոմոնյանի հետ կնքել համաձայնագիր՝ Դալմայի այգիներում գտնվող` գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասը վարձակալության հանձնելու մասին 06.12.2005թ. հ.5658 պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:».
2) պայմանագրի 7-րդ կետը լրացնել նոր` 7.5 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
«7.5 «Դալմայի այգիների» 256հա տարածք զբաղեցնող անտառային նշանակության հողերի սահմաններում հնագիտական, պատմամշակութային և բնապահպանական նշանակություն ունեցող հանգստի և ժամանցի համալիր (լանդշաֆտային պարկ) ստեղծելու նպատակով ՀՀ կառավարության համապատասխան որոշման ընդունման և այդ տարածքում քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով շինարարական աշխատանքների մեկնարկի դեպքում վարձատուն իրավունք ունի սահմանված կարգով միակողմանի հրաժարվել պայմանագրից, որի մասին հողօգտագործողին ծանուցվում է երկու ամիս առաջ: Տվյալ դեպքում պայմանագիրը համարվում է լուծված՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով։».
3) պայմանագրի 9-րդ կետով նախատեսված հողամասի տարեկան վարձավճարը հաշվարկել համաձայն Երևան քաղաքի ավագանու 2020թ. դեկտեմբերի 23-ի հ.315-Ն որոշման հավելվածի 36-րդ կետի 1-ին ենթակետի ը) պարբերությանը՝ գյուղատնտեսական հողատեսքերի կադաստրային միջին զուտ եկամտի 15 տոկոսի չափով.
4) պայմանագրի 13-րդ կետում՝ «900055040068» թիվը փոխարինել «900055040233» թվով:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                  Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ