Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

05.04.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

934-Ա 5.04.2021թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հաշվի առնելով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ պարոն Ի.Տելեգենի հրավերը՝ ՌԴ Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ քաղաքների հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի հնարավորություններին ծանոթանալու նպատակով և ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով.
1. Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ 2021 թվականի ապրիլի 5-ից 9-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ) հետևյալ կազմով՝
Սարգիս Մանուկյան-«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն
Գրիգոր Ավետիսյան-«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի նորարարական համակարգերի նախագծման և ներդրման բաժնի պետ
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը, բացառությամբ՝ օրապահիկի: Սարգիս Մանուկյանի և Գրիգոր Ավետիսյանի օրապահիկի վճարումն իրականացվում է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի միջոցների հաշվին:
3. Սարգիս Մանուկյանի բացակայության ընթացքում «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պարտականությունների կատարումը դնել նույն ընկերության տնօրենի տեղակալ Արսեն Ներսիսյանի վրա:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ