Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

05.04.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

935-Ա 5.04.2021թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի Հ.207-Ա ԵՎ
2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի Հ.376-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Ռիդ» ՍՊԸ-ի և Հուսիկ Միքաելյանի դիմումը` Երևանի քաղաքապետի 2021 թվականի փետրվարի 5-ի հ.207-Ա և 2021 թվականի փետրվարի 22-ի հ.376-Ա որոշումների կայացման համար հիմք հանդիսացած դիմումների մուտքագրման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու և անհրաժեշտ այլ գործողություններ կատարելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, 2021 թվականի հունվարի 20-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտրկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՕ-23-Ն, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 24.03.2021թ. հ.Կ-24032021-01-0111 /գաղտնաբառ՝ FXJSMUT7AU6S/ և 18.03.2021թ. հ.Կ-18032021-01-72 /գաղտնաբառ՝ 9674JV8KTCG5/ որոշումները.
1. Երևանի քաղաքապետի 2021 թվականի փետրվարի 5-ի «Ռիդ» ՍՊԸ-ին վարձալությամբ տրամադրված հողամասի նկատմամբ իրավունքը դադարեցնելու, ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս օտարելու և հասցե տրամադրելու մասին» հ.207-Ա որոշման նախաբանի 1-ին պարբերությունը «Աշոտ Աբրահամյանի» բառերից հետո լրացնել «2020 թվականի հունիսի 11-ի» բառերով:
2. Երևանի քաղաքապետի 2021թ. փետրվարի 22-ի «Հաղթանակի 48-րդ թաղամասի հ.10ա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու մասին» հ.376-Ա որոշման նախաբանի 1-ին պարբերությունը՝ «Հուսիկ Միքաելյանի» բառերից հետո լրացնել «2020 թվականի դեկտեմբերի 11-ի» բառերով, իսկ որոշման 3-րդ կետից հանել «շուկայական արժեքին մոտարկված» բառերը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                       Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ