Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

05.04.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

936-Ա 5.04.2021թ.

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ
ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի ապրիլի 28-ի հ.218-Ա և Երևանի քաղաքապետի 2020 թվականի դեկտեմբերի 14-ի հ.3816-Ա և դեկտեմբերի 28-ի հ.3997-Ա որոշումները, Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի հ.315-Ն որոշման հավելվածի 41-րդ կետի 4-րդ ենթակետը, Երևանի քաղաքապետի տեղակալի 22.03.2021թ. հ.02/10-6164 գրությամբ տրված դրական կարծիքը.
1. Երևան համայնքի և «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի միջև 04.02.2021թ. կնքված «Առքուվաճառքի» պայմանագրի շրջանակներում ձեռքբերված, Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը Երևանի ենթակայության առողջապահական փակ բաժնետիրական ընկերություններին տրամադրել անհատույց օգտագործման 10 /տասը/ տարի ժամկետով՝ համաձայն սույն որոշման հավելվածի:
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, հավելվածում նշված Երևանի ենթակայության փակ բաժնետիրական ընկերությունների հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ 10 /տասը/ տարի ժամկետով:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի և հավելվածում ընդգրկված փակ բաժնետիրական ընկերությունների տնօրենների վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ս.Հարությունյանի վրա։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                      Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ