Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

23.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

N3349 - Ա, 23 ապրիլի 2009թ.

ԱՃԵՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ 2-ՐԴ ՓԱԿՈՒՂՈՒ Հ. 4/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ
ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՄՎԵԼ ՍՈՒՐԵՆԻ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սամվել Սուրենի Համբարյանի (ծնված 27.08.1956թ.) դիմումը։ Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Աճեմյան փողոցի 2-րդ փակուղու հ.4/1 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 210.68քմ, որից 165քմ մակերեսով հողամասը Սամվել Սուրենի Համբարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (վկայական տրված 19.01.1999թ. հ.034052)։ Օրինական հողամասին կից օգտագործվող 45.68քմ մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՊՓԲԸ-ի 08.04.2009թ. հ.20/2-Ե-204 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 31.03.2009թ. հ.20-Ել-2576 եզրակացությունը, համաձայն որի Աճեմյան փողոցի 2-րդ փակուղու հ.4/1 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.
1.     Վերականգնել Աճեմյան փողոցի 2-րդ փակուղու հ.4/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սամվել Սուրենի Համբարյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 165քմ մակերեսով հողամասին կից 45.68քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 45.68քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.     Աճեմյան փողոցի 2-րդ փակուղու հ.4/1 հասցեում  Սամվել Սուրենի Համբարյանին վարձակալության իրավունքով տրամադրված 165քմ մակերեսով հողամասը չի հակասում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի դրույթներին և կարող է անհատույց փոխանցվել սեփականության իրավունքով։
3.     Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման կողմից։
4.     Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված միասնական գլխավոր հատակագծով։
5.     Անդրֆեդերացիայի փողոցի 2-րդ փակուղու հ.4 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Աճեմյան փողոցի 2-րդ փակուղու հ.4/1 տուն>>։
6.     Առաջարկել   ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Սամվել Սուրենի Համբարյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
7.     Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Էրեբունի թաղապետարան:
8.     Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
9.     Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի վրա։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                 Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ