Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

23.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

N3356 - Ա, 23 ապրիլի 2009թ.


ԹԱԻՐՈՎԻ ՓՈՂՈՑԻ Հ. 39/2 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՀԱՆ ԱՐՇԱԿԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 321.15ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Վահան Արշակի Ղազարյանի (ծնված 13.05.1931թ.) դիմումը։ Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Թաիրովի փողոցի հ.39/2  հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 621.15քմ, որից 300քմ մակերեսով հողամասը Վահան Արշակի Ղազարյանին կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով, իսկ 321.15քմ մակերեսով հողամասն՝ ուղղակի վաճառքի միջոցով։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1955 թվականը, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 28.02.2006թ. հ.06-729 վճիռը, Երևանի քաղաքապետարանի <<Հողի  և ունեցվածքի գործառնություններ>> ՊՓԲԸ-ի 23.04.2009թ. հ.20/2-Ե/272 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 18.04.2009թ. հ.20-Ել-3643 եզրակացությունը, համաձայն որի Թաիրովի փողոցի հ.39/2 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության  2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն, 2008 թվականի նոյեմբերի 13-ի <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին>> հ.1328-Ն որոշումներով.
1.     Վերականգնել Թաիրովի փողոցի հ.39/2 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Վահան Արշակի Ղազարյանի հողօգտագործման իրավունքը  բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 300քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 300քմ մակերեսով հողամասի և 621.15քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.     Սույն որոշման 1-ին կետում նշված 300քմ մակերեսով հողամասից ավել օգտագործվող 321.15քմ մակերեսով հողամասը տարածագնահատման 5-րդ գոտու կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Վահան Արշակի Ղազարյանին։
3.     Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից հողօգտագործողի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։
4.     Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման կողմից։
5.     Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված գլխավոր հատակագծով։
6.     Թաիրովի հ.39 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Թաիրովի փողոցի հ.39/2 տուն>>։
7.     Նախազգուշացնել հողօգտագործողին, որ հողամասի առուվաճառքի պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքի համաձայն ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները՝ 30-օրյա ժամկետում պետական գրանցման։
8.    Առաջարկել   ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Վահան Արշակի Ղազարյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
9.     Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Կենտրոն թաղապետարան:
10.    Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
11.    Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի վրա։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                  Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ