Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

05.04.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

955-Ա 5.04.2021թ.

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ Ա.ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.89 ՇԵՆՔ Հ.2 ԲՆԱԿԱՐԱՆ /ՆԿՈՒՂ/ ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏԻՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵՎ ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳԻ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 28-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 02.03.2021թ. տրված հ.18-06/ԲՕ-20 մասնագիտական եզրակացությունը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 01/11/2019թ. տրված հ.ԱՏ-01112019-01-0778 տեղեկանքը, համասեփականատերերի կողմից տրված գրավոր համաձայնությունները, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ԼԻՎԱԿՈ» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների բնութագիրը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձանց դիմումները (29.06.2020թ. հ.Խ-1917, 30.12.2020թ. հ.Ս-8947).
1. Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. փետրվարի 2-ի հ.88 որոշումով, Երևան, Մալաթիա-Սեբաստիա Ա.Բաբաջանյան փողոցի հ.89 շենքի հ.2 բնակարանը /նկուղ/ առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների սահմանել որպես հասարակական, «ՀՀՇՆ 30-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով:
2. Հանձնարարել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին Երևան, Մալաթիա-Սեբաստիա Ա.Բաբաջանյան փողոցի հ.89 շենքի հ.2 տարածքը հաշվառել որպես հասարակական նշանակության:
3. Երևան, Մալաթիա-Սեբաստիա Ա.Բաբաջանյան փողոցի հ.89 շենքի հ.2 բնակարան /նկուղ/ հասցեում քաղաքացիներ Հարություն Մարտինի Խաչատրյանի և Գոհար Գևորգի Սանասարյանի կողմից ինքնակամ իրականացված 9.8 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական /նկուղ, աստիճանավանդակ/) (սեփականության իրավունքի գրանցման 17.07.2018թ. տրված հ.17072018-01-0225 վկայական) ճանաչել օրինական։
3. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձինք.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 50960 (հիսուն հազար ինը հարյուր վաթսուն) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը,
2) իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը,
3) Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
5. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ