Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

05.04.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

956-Ա 5.04.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի Հ.4139-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, հաշվի առնելով ՀՀ կադաստրի կոմիտեի 22.01.2021թ. տրված հ.Կ-22012021-01-0106 որոշումը, ինչպես նաև հաշվի առնելով քաղաքացի Ռուբիկ Գուրգենյանի՝ ի դեմս ներկայացուցչի 01.02.2021թ. հ.Բ-699 դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի «Երևան, Էրեբունի, Արցախի փողոց հ.14/3 հասցեում` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասում քաղաքացի Ռուբիկ Աբրահամի Գուրգենյանի կողմից ինքնակամ իրականացված կառույցն օրինականացնելու և հողամասի գործառնական նշանակությունը սահմանելու մասին» հ.4139-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) Որոշման վերնագրում «և հողամասի» բառերից հետո լրացնել «ու կառույցի» բառերը,
2) Որոշումը լրացնել նոր 1.1-ին և 1.2-րդ կետերով՝ հետևյալ բովանդակություններով.
«1.1 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետը, Երևան, Էրեբունի, Արցախի փողոց հ.14/3 հասցեի 61.0 քառ.մետր մակերեսով տարածքը առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների ընդգրկել բնակելի ֆոնդում՝ որպես բնակելի, «ՀՀՇՆ 30-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով:
1.2 Հանձնարարել Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին Երևան, Էրեբունի, Արցախի փողոց հ.14/3 հասցեի 61.0 քառ.մետր մակերեսով տարածքը հաշվառել որպես բնակելի նշանակության:»:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                              Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ