Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

05.04.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

957-Ա 5.04.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի Հ.2723-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով սեփականության իրավունքի գրանցման 25.06.2020թ. հ.25062020-01-0196 վկայականը.
1. Երևանի քաղաքապետի 2020 թվականի սեպտեմբերի 4-ի «Երևան, Դիմիտրովի փողոց հ.80 հասցեում` սեփականության իրավունքով քաղաքացի Արմեն Ալբերտի Ավագյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.2723-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 1-ին կետում «9.72 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն՝ 212.84 քառ.մետր, ծածկ՝ 75.21 քառ.մետր, աստիճաններ՝ 6.12 քառ.մետր, օժանդակ շինություն՝ 17.04 քառ.մետր, պարիսպ՝ 0.40 քառ.մետր)» բառերը փոխարինել «9.72 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն, աստիճանավանդակ), ինքնակամ բացված պատուհանները 4 /չորս/ հատ և ինքնակամ բացված դուռը 1 /մեկ/ հատ» բառերով,
2) Որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «654381 (վեց հարյուր հիսունչորս հազար երեք հարյուր ութսունմեկ)» բառերը փոխարինել «47104 (քառասունյոթ հազար մեկ հարյուր չորս)» բառերով:
2. Որոշման 3-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նախատեսված ժամկետը սահմանել սույն որոշման ընդունման պահից։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                           Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ