Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

23.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

N3368 - Ա, 23 ապրիլի 2009թ.


ՄԱՐՇԱԼ ԽՈՒԴՅԱԿՈՎԻ ՓՈՂՈՑԻ Հ. 125 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ
ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՎԵՏԱ ՍԱՐԳՍԻ ԱՎԱՆՅԱՆԻ, ԱՆԱՀԻՏ ՀՐԱՉԻԿԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ, ԳԱԳԻԿ ՀՐԱՉԻԿԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ, ԳԱՅԱՆԵ ՀՐԱՉԻԿԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սվետա Սարգսի Ավանյանի (ծնված 04.03.1941թ.), Անահիտ Հրաչիկի Հայրապետյանի (ծնված 16.06.1966թ.), Գագիկ Հրաչիկի Հայրապետյանի (ծնված 06.02.1968թ.), Գայանե Հրաչիկի Հայրապետյանի (ծնված 15.08.1981թ.) դիմումը։ Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Մարշալ Խուդյակովի փողոցի հ.125  հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 654.99քմ, որից 600քմ մակերեսով հողամասը Սվետա Սարգսի Ավանյանին, Անահիտ Հրաչիկի Հայրապետյանին, Գագիկ Հրաչիկի Հայրապետյանին, Գայանե Հրաչիկի Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է։ Օրինական հողամասին կից օգտագործվող 54.99քմ մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1999 թվականը, 09.03.2006թ. ժառանգության իրավունքի վկայագիրը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ավան տարածքային ստորաբաժանման 18.11.2008թ. հ.1266ա, Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՊՓԲԸ-ի 15.04.2009թ. հ.20/2-Ե/231 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 08.04.2009թ. հ.3025 եզրակացությունը, համաձայն որի Մարշալ Խուդյակովի փողոցի հ.125 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված
չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.
1.     Վերականգնել Մարշալ Խուդյակովի փողոցի հ.125 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սվետա Սարգսի Ավանյանի, Անահիտ Հրաչիկի Հայրապետյանի, Գագիկ Հրաչիկի Հայրապետյանի, Գայանե Հրաչիկի Հայրապետյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 600քմ մակերեսով հողամասին կից 54.99քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 54.99քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.     Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ավան տարածքային ստորաբաժանման կողմից։
3.     Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված միասնական գլխավոր հատակագծով։
4.     Ավան 7-րդ փողոցի հ.125 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Մարշալ Խուդյակովի փողոցի հ.125 տուն>>։
5.     Առաջարկել  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ավան տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Սվետա Սարգսի Ավանյանի, Անահիտ Հրաչիկի Հայրապետյանի, Գագիկ Հրաչիկի Հայրապետյանի, Գայանե Հրաչիկի Հայրապետյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
6.     Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Ավան թաղապետարան:
7.     Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8.     Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի վրա։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                               Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ