Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

05.04.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

958-Ա 5.04.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի Հ.3806-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության
և քաղաքաշինության վարչության 04.03.2021թ. 20-ել-Ա-1973 եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2013 թվականի հուլիսի 29-ի «Երևանի Նորքի հ․90 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Սամվել Արտուշի Աղաջանյանի իրավունքները վերականգնելու, 264,53քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.3806-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
1) որոշման վերնագրում, 2-րդ կետում «264.53» թիվը փոխարինել «254.57» թվով, նախաբանում «2102.13» թիվը փոխարինել «2092.17» թվով, 1-ին կետում «564.53» թիվը փոխարինել «554.57» թվով,
2) որոշումը լրացնել նոր՝ 1.1․ կետով հետևյալ բովանդակությամբ.
«1.1 ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Նորքի հ․90 հասցեի 554,57քմ մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել բնակավայրերի և բնակելի կառուցապատման»:
3) որոշման 3-րդ կետում «Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Հ.Մուրադյանին» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Վ.Բալասյանին» բառերով։
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ