Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

05.04.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

961-Ա 5.04.2021թ.


ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐ ԱՐԵՇԻ 34-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.94/2 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ
ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԹՈՒՐ ԱԼԵԿԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ, ՌՈՒԶԱՆՆԱ ՄԵԽԱԿԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արթուր Ալեկի Պողոսյանի (ծնված 21.10.1982թ.), Ռուզաննա Մեխակի Պողոսյանի (ծնված 07.11.1960թ.) դիմումը։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 29.09.2020թ. հ.01-0586, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 26.01.2021թ. հ.633 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 16.03.2021թ. հ.20-Ել-Պ-893 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցի հ.94/2 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցի հ.94/2 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արթուր Ալեկի Պողոսյանի, Ռուզաննա Մեխակի Պողոսյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 167.20քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 167.20քմ մակերեսով հողամասիև դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Նոր Արեշի 34-րդ փողոցի հ.77 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ «Նոր Արեշ 34-րդ փողոց հ.94/2 տուն»։
3.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ