Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

05.04.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

963-Ա 5.04.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՓՈՂՈՑԻ Հ.7/2 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԵՂԱՄ ԳՈՒՐԳԵՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գեղամ Գուրգենի Հակոբյանի (ծնված 06.01.1957թ.) դիմումը։ Երևանի Բագրատունյաց փողոցի հ.7/2 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 628.43քմ, որից 465.25քմ,(որից 465.25քմ /213.0+167.1+85.15/ մակերեսով հողամասն ընդհանուր համատեղ սեփականություն է Անահիտ Ղազարյանի և 85.15քմ մակերեսով հողամասն ընդհանուր համատեղ սեփականություն է Վարդուշ Սարգսյանի հետ) մակերեսով հողամասը Գեղամ Գուրգենի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(վկայական տրված՝13.11.2020թ. հ.13112020-01-0169):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 03.03.2021թ. հ.01-0968, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 19.03.2021թ. հ.3595 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 10.03.2021թ. հ.20-Ել-Հ-6662 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Բագրատունյաց փողոցի հ.7/2 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Բագրատունյաց փողոցի հ.7/2 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Գեղամ Գուրգենի Հակոբյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 465.25քմ մակերեսով հողամասին կից 163.18քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 163.18քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                      Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ