Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
25.11.2013
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6035-Ա, 25.11.2013թ.
ՌՈՒԲԵՆ ՀՐԱՆԴԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ռուբեն Հրանդի Մխիթարյանը դիմել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին՝ իր ընտանիքին բնակարանային պայմանների բարելավման հաշվառման ընդունելու համար։
Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Ռուբեն Միթարյանի ընտանիքը 2 անձով՝ ինքը՝ հաշվառված Մ.Ավետիսյան 2-րդ փողոցի հ.34/2 տանը, իսկ կինը՝ Գայանե Մովսեսյանը հաշվառված Շիրակի փողոցի 4-րդ նրբանցքի հ.11 շենքի հ.24 բնակարանում, որոնց նկատմամբ չունեն սեփականության իրավունք։ Ընտանիքը վարձով բնակվում է Հովհաննես Հովհաննիսյան փողոցի հ.103 տանը։
2-րդ խմբի հաշմանդամ Ռուբեն Հրանդի Մխիթարյանը վիրավորվել է 1990 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ սահմանները պաշտպանելիս։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի <<Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին>> հ.947-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի առաջարկությունը և Երևանի քաղաքապետի 2010 թվականի հուլիսի 16-ի <<Երևանի քաղաքապետարանի բնակարանային հանձնաժողով ստեղծելու մասին>> հ.3171-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի 28.11.2013թ. եզրակացությունը.
1. Ռուբեն Հրանդի Մխիթարյանի ընտանիքին 2 անձով՝ իրեն, կնոջը՝ Գայանե Մովսեսյանին որպես բնակարանի կարիք ունեցող անօթևան ընտանիքի, վերցնել հաշվառման՝ բնակարանային պայմանների բարելավման նպատակով՝ անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու համար։
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա։
3.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանը։

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ