Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

05.04.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

965-Ա 5.04.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 460-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի հունվարի 20-ին ընդունված /ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 1-ից/ ՀՕ-64-Ն օրենքի 3-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ու 3-րդ մասով՝
1. Երևանի քաղաքապետի 2020 թվականի փետրվարի 14-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու ու որոշումներ ընդունելու Երևանի քաղաքապետի լիազորությունները վերապահելու և Երևանի քաղաքապետի 2013 թվականի օգոստոսի 23-ի N 4180-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 460-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
«158-րդ (բացառությամբ 2-րդ, 3-րդ, 12-րդ, 17-րդ, 19-րդ, 21-րդ,» բառերից հետո լրացնել «23-րդ,» բառով, «169.14-րդ» բառից առաջ լրացնել «158.2-րդ, 162.3-րդ,» բառերով, իսկ «180.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով,» բառերը հանել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 1-ից:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                            Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ