Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.04.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

966-Ա 6.04.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 3757-Ա ԵՎ
N 3758-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով.
1. Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման գործընթացների կանոնակարգման մասին» N 3757-Ա որոշման N3 հավելվածում «Սյուզաննա Սերոբյան – Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության հարկային եկամուտների հաշվառման և գանձման բաժնի առաջատար մասնագետ» բառերը փոխարինել «Սուսան Յորդանյան – Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության գլխավոր մասնագետ» բառերով.
2. Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների կազմակերպումն ու անցկացումը կանոնակարգելու մասին» N 3758-Ա որոշման N1 հավելվածում «Սյուզաննա Սերոբյան – Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության հարկային եկամուտների հաշվառման և գանձման բաժնի առաջատար մասնագետ» բառերը փոխարինել «Սուսան Յորդանյան – Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության գլխավոր մասնագետ» բառերով:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                      ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ