Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.04.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

978-Ա 6.04.2021թ.

 

«ԹԱՓԱՌՈՂ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՈՒ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՍՔԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐՆ ՈՒ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 14-րդ հոդվածով.

Հաստատել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) 2021 թվականի եկամուտների ու ծախսերի և դրամական միջոցների հոսքերի նախահաշիվներն ու հաստիքացուցակը` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հանձնարարել Կազմակերպության տնօրենին.
1) եկամուտների ու ծախսերի և դրամական միջոցների հոսքերի նախահաշիվներով «Պարգևատրում» հոդվածով նախատեսված գումարները, ինչպես նաև՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին նախատեսված դրամական միջոցների ազատ մնացորդն օգտագործել բացառապես Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության հետ համաձայնեցնելուց հետո,
2) բացառել Կազմակերպության եկամուտների ու ծախսերի և դրամական միջոցների հոսքերի նախահաշիվներով նախատեսված հոդվածների գծով գերածախսերը։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Կազմակերպության տնօրենի վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Գ.Մելքոմ Մելքոմյանի վրա:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ