Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
27.04.2009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
N3413 - Ա, 27 ապրիլի 2009թ.
Հ. ՇԱՀԻՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ. 19 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ
ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐԴՈՒՇ ՌՈՒԲԵՆԻ ՍԱՖԱՐՅԱՆԻ, ՄԱՐՏԻՆ ՀԱԿՈԲԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ, ԽԱՉԻԿ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Վարդուշ Ռուբենի Սաֆարյանի (ծնված 22.02.1927թ.), Մարտին Հակոբի Հայրապետյանի (ծնված 28.02.1948թ.), Խաչիկ Հայրապետի Հայրապետյանի (ծնված 03.07.1956թ.) դիմումը։ Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հ. Շահինյան փողոցի հ.19 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 479.02քմ, որից 476քմ մակերեսով հողամասը Վարդուշ Ռուբենի Սաֆարյանին, Մարտին Հակոբի Հայրապետյանին, Խաչիկ Հայրապետի Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է։ Օրինական հողամասին կից օգտագործվող 3.02քմ մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1988 թվականը, 09.03.2009թ. ժառանգության իրավունքի վկայագիրը, Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՊՓԲԸ-ի 08.04.2009թ. հ.20/2-Ե/211 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 06.04.2009թ. հ.20ել-2789 եզրակացությունը, համաձայն որի Հ. Շահինյան փողոցի հ.19 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.
1. Վերականգնել Հ. Շահինյան փողոցի հ.19 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Վարդուշ Ռուբենի Սաֆարյանի, Մարտին Հակոբի Հայրապետյանի, Խաչիկ Հայրապետի Հայրապետյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած
և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 476քմ մակերեսով հողամասին կից 3.02քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 3.02քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման կողմից։
3. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված միասնական գլխավոր հատակագծով։
4. Այգեստան 8-րդ փողոցի հ.19 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Հ. Շահինյան փողոցի հ.19 տուն>>։
5. Առաջարկել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Վարդուշ Ռուբենի Սաֆարյանի, Մարտին Հակոբի Հայրապետյանի, Խաչիկ Հայրապետի Հայրապետյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
6. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Կենտրոն թաղապետարան:
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի վրա։

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ