Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.04.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

998-Ա 9.04.2021թ.

 

ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԲՈՒԶԱՆԴԻ ՓՈՂՈՑԻ Հ.101 ՇԵՆՔԻ
Հ.1 ԲՆԱԿԱՐԱՆԻ ՄՈՒՏՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԸ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԱԼՅԱ ՄԵՍՐՈՊՅԱՆԻՆ, ԱՄԱԼՅԱ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ 25.01.2020Թ. ՏՐՎԱԾ Հ.01/18-Ա-12578-41 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 05.03.2021Թ. ՏՐՎԱԾ Հ.01/18-Ա-2227-289 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածները.
1.Երևանի քաղաքապետարանի կողմից տրված 25.01.2020թ. հ.01/18-Ա-12578-41 շինարարության թույլտվության մեջ «25.01.2020» թվերը փոխարինել «25.01.2021» թվերով:
2.Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետարանի կողմից տրված 05.03.2021թ. հ.01/18-Ա-2227-289 շինարարության թույլտվությունը:
3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունների պետերի վրա:
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                               Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ