Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

 

N 8697 - Ա, 22 հոկտեմբերի 2009թ.


ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի Հ. 7617-Ա, 2009Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի Հ. 8467-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային, աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշման պահանջներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի  20.10.2009թ. հ. 20/2 Ե-299 զեկուցագիրը.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի միավորներին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Երևանի քաղաքապետի 2009թ. օգոստոսի 12-ի հ.7617-Ա որոշման հավելվածի 16-րդ կետի 5-րդ սյունակում` <<Հ.Սահյան փողոց, հ.39/1>> բառերն ու թվերը փոխարինել <<Հ.  Սահյան փողոց, հ.39/2>> բառերով ու թվերով: Երևանի քաղաքապետի 2009թ. սեպտեմբերի 28-ի հ.8467-Ա որոշման հավելվածի 7-րդ կետի 5-րդ սյունակում` <<բնակելի տան մի մասին /ըստ բաժանման հատակագծի/>> բառերն ու թվերը փոխարինել <<բնակելի տան մի մասին /ըստ բաժանման հատակագծի 2-րդ միավորին/>> բառերով ու թվերով:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին՝ սույն որոշման օրինակները հնգօրյա ժամկետում առաքել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին, վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի բաժինների պետերին և դիմողներին:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի տնօրենի վրա:
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տ. Մարգարյանի վրա:




ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                            Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ