Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
25.03.2009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
N 1684 - Ա, 27 մարտի 2009թ.
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2008Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի Հ. 4618-Ա, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի Հ. 472-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային, աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշման պահանջներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՊՓԲԸ-ի 25.03.2009թ. հ. 20/2 Ե-102 զեկուցագիրը.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի միավորներին տրամադրել հասցեներ` համաձայն սույն որոշման հավելվածի:
2. Երևանի քաղաքապետի 2008թ. հոկտեմբերի 9-ի հ.4618-Ա որոշման հավելվածի 12-րդ կետի 5-րդ սյունակում <<մշակույթի տանը>> բառերը փոխարինել <<ակումբի շենքին>> բառերով: Երևանի քաղաքապետի 2009թ. հունվարի 30-ի հ.472-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի 5-րդ սյունակում <<Դավիթ-Բեկի փողոց, 2-րդ թաղամաս, հ. 24>> բառերը ու թվերը փոխարինել <<Դավիթ-Բեկի փողոց, 2-րդ թաղամաս, հ.24/2>> բառերով ու թվերով:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՊՓԲԸ-ին՝ սույն որոշման օրինակները հնգօրյա ժամկետում առաքել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին, թաղային համայնքների ղեկավարներին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի բաժինների պետերին և դիմողներին:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՊՓԲԸ-ի տնօրենի վրա:
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կ. Արեյանի վրա: