Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.01.2019

ԵՐԵՎԱՆԻ    ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ  

11-Ա   15.01.2019թ.

«ԵՔ-ԳՀԾՁԲ-19/17» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված 2019 թվականի համար նախատեսվող ավտոմատ հեռախոսակայանի մասնագետի ծառայությունների գնման հայտը.
1.Ձևավորել «ԵՔ-ԳՀԾՁԲ-19/17» ծածկագրով գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ա. Բալբաբյան    Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար  /հանձնաժողովի նախագահ/
Ն. Մուկուչյան    Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ
Է. Ղազարյան    Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ
Մ. Ջալաթյան    Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ԿՏԲՇԿՄԱԿ բաժնի գլխավոր  մասնագետ
Ն. Պողոսյան    Երևան քաղաքի Արաբկիր վարչական   շրջանի   ղեկավարի աշխատակազմի  կրթության, մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ
2.Գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի առաջատար  մասնագետ Ն. Կիրակոսյանին։
3.Սահմանել, որ գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. հունվարի 15-ին, ժամը 14:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին  ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի  վրա:
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Հ. Սարգսյանը:


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ