Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

18.11.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ


1114-Ա 18.11.2020թ.


«ԵՔ-ԲՄԾՁԲ-21/4» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի կողմից ներկայացված 2021 թվականի համար նախատեսված Երևանի քաղաքապետարանի կարիքների համար պատվիրված նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության անցկացման և եզրակացության տրամադրման ծառայությունների գնման հայտը.
1.Ձևավորել «ԵՔ-ԲՄԾՁԲ-21/4» ծածկագրով բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Վ. Գուլգուլյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության ծրագրավորման և ՆՆՓՀԱ բաժնի պետ /հանձնաժողովի նախագահ/
Ա. Մարգարյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության շինարարության և բարեկարգման բաժնի գլխավոր մասնագետ/բացող/
Ռ. Այվազյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության շինարարության և բարեկարգման բաժնի գլխավոր մասնագետ/գնահատող/
Լ. Գևորգյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության ծրագրավորման և ՆՆՓՀԱ բաժնի առաջատար մասնագետ/գնահատող/
Ե. Մատասյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության շինարարության և բարեկարգման բաժնի գլխավոր մասնագետ /բացող/
2. Բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Ա. Համբարձումյանին։
3. Սահմանել, որ բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 24-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Ներսեսյանը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                        Հ. ՍԱՐԳՍՅԱՆ