Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.01.2019

ԵՐԵՎԱՆԻ    ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ  

12-Ա   15.01.2019թ.

«ԵՔ-ԳՀԾՁԲ-19/8» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված 2019 թվականի համար նախատեսվող համակարգչային սարքերի և սարքավորումների սպասարկման ծառայությունների գնման հայտը.
1.Ձևավորել «ԵՔ-ԳՀԾՁԲ-19/8» ծածկագրով գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ռ. Աբրահամյան    Երևան քաղաքի Աջափնյակ  վարչական   շրջանի ղեկավարի աշխատակազմի  ֆինանսական բաժնի պետ /հանձնաժողովի նախագահ/      
Մ. Քալանդարյան    Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի  ԿՏԲՇԿՄԱԿ բաժնի պետի տեղակալ
Գ. Սաֆարյան    Երևան քաղաքի Աջափնյակ  վարչական   շրջանի ղեկավարի աշխատակազմի  ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ
Գ. Խարբության    Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի  կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ
Ա. Մնացականյան    Երևան քաղաքի Աջափնյակ վարչական   շրջանի   ղեկավարի աշխատակազմի  տեխնիկական սպասարկման անձնակազմի համակարգչային տեխնոլոգիայի օպերատոր
2.Գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի առաջատար  մասնագետ Ն. Կիրակոսյանին։
3.Սահմանել, որ գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. հունվարի 18-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին  ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի  վրա:
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Հ. Սարգսյանը:


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ