Քաղաքապետի կարգադրություններ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
151-Ա 16.02.2018թ.
ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2018 թվականի հունվարի 11-ի «Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» հ.41-Ա որոշման 8-րդ հավելվածը, ինչպես նաև հաշվի առնելով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 07.02.2018թ. հ.26/06-Ա834 գրությունը.
1. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին և Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին՝ Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մասով բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 բաժնի, 07 խմբի, 01 դասի «04. Սոցիալապես անապահով անձանց աջակցություն» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված գումարներից Գոհար Աբրահամյանին (Բաբաջանյան 26/4 շենք, բն.43, նույնականացման քարտ 002422780, 04.04.2014թ. 008), հատկացնել 100.0 (մեկ հարյուր) հազար դրամ:
2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա։
3. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանի վրա։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ